Թերապևտ

Թերապևտի նպատակն է այս կամ այն հիվանդության կամ վնասվածքի ախտանշանների հետազոտությունը, ախտաբանական վիճակների կենսական նշանակության կամ այլ խանգարումների նորմալիզացումը և առողջության վերականգնումը։

 Մենք առաջարկում ենք թերապևտի խորհրդատվություն, ինչպես նաև սոմատիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում, ինչպես օրինակ․

  • բրոնխիտ,
  • հիպերտենզիա,
  • գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր և էրոզիաներ,
  • խոլեցիստիտ,
  • հաստ և բարակ աղիքների բորբոքումներ և այլն։

Մեր մասնագետները օնլայն խորհրդատվությունից հետո կնշանակեն համապատասխան հետազություններ և բուժում։

Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:

Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:

Պատվիրել ծառայությունը