About-us

Onlinebjishk-ը համակարգ է, որը հնարավոր է դարձնում Ձեր առողջական խնդիրները լուծել արագ, արդյունավետ, ամենահարմար տարբերակով՝ առանց տանից դուրս գալու:

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված արտակարգ դրության իրավիճակը, ինչպես նաև քաջ գիտակցելով բժշկական պարտավորության կարևորությունը և որոշ հետազոտությունների և խորհրդատվությունների անհետաձգելիությունը մենք կազմակերպում ենք հեռահար խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ ինչպես կլինիկայում, այնպես էլ տնային պայմաններում։

Այսուհետ ստիպված չեք լինի երկար հերթեր կանգնել կամ ժամանակ վատնել ճանապարհների վրա։ Ձեզ հարմար պայմաններում կկարողանաք անցնել առցանց խորհրդատվություն քաղաքի լավագույն բժիշկների կողմից և ստանալ որակյալ ու արդյունավետ բուժում։

Այսպիսով՝ տան պայմաններում առողջական խնդիրների արագ լուծում գտնելն արդեն իրական է։ Մեր մասնագետները հասանելի են շաբաթական 7 օր, 24 ժամ։ Ցանկացած ժամին կարող եք դիմել Ձեզ հուզող առողջական խնդրով, մեր օպերատորները անմիջապես կհամակարգեն ձեր դիմումը և կապ կհաստատեն Ձեզ հետ: Այնուհետև մեր հերթապահ բժիշկները հետադարձ կապ հաստատելով, կտրամադրեն բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև կայցելեն Ձեզ, տեղում կանցկացնեն պահանջվող հետազոտություններն ու անալիզները և կկազմեն Ձեր խնդրի արագ և արդյունավետ բուժման պլանը:

Վստահ եղեք, որ անհրաժեշտ պահին կստանաք որակյալ բժշկական օգնություն և կզգաք Ձեզ ապահով: