All posts by brC0xaTMRP

Սոնոգրաֆիա, Դուպլեքս, Էլաստոգրաֆիա

Ուլտրաձայնային հետազոտության բնագավառում էլաստոգրաֆիան նորագույն մեթոդներից մեկն է, որի միջոցով գնահատվում է տարբեր հյուսվածքների էլաստիկությունը։ Գնահատվում է հյուսվածքների տարբերությունը ոչ միայն որակական, այլ նաև քանակական ցուցանիշներով։ Այս մեթոդը նաև հնարավորություն է տալիս տարբերակիչ ախտորոշում կատարել վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, մկանային համակարգի, լիմֆատիկ համակարգի բարորակ և չարորակ գոյացությունների միջև, ինչպես նաև կարող է գնահատել լյարդի ֆիբրոզի աստիճանը։ […]

Տեսնել ավելին

Սոնոգրաֆիա, հոդի սոնոգրաֆիա, դուպլեքս

Դուպլեքսի միջոցով կարող ենք հետազոտել անոթներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները։ Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը և այլն: Այս մեթոդը բացարձակ անվտանգ է և անցավ։ Հոդի սոնոգրաֆիան հանդիսանում է մատչելի և ինֆորմատիվ մեթոդ, որը […]

Տեսնել ավելին

Սոնոգրաֆիա

Սոնոգրաֆիան (գերձայնային հետազոտությունը) հյուսվածքների միջով թափանցելու ունակությամբ օժտված գերկարճ ձայնային ալիք է։ Դրա շնորհիվ մենք ստանում ենք ներքին օրգանների առկա պատկերները հետազոտության պահին։ Այն անցավ հետազոտություն է և ճառագայթում չի պահանջում։ Մեր թիմը համալրված է բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում այս հետազոտությունն անցկացնել Ձեր իսկ տանը: Ստորև բերված հղումով ընտրեք […]

Տեսնել ավելին

Սրտի ՈՒՁՀ

Սիրտ-անոթային համակարգի մի շարք հիվանդությունների ախտորոշման համար առաջնային մեթոդներից մեկը ուլտրաձայնային հետազոտությունն է։ Այս հետազոտության շնորհիվ հնարավոր է վաղ շրջանում ի հայտ բերել սրտի հիվանդությունների ռիսկի գործոնները և կանխել հիվանդության զարգացումը։ Մեր թիմը համալրված է բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում այս հետազոտությունն անցկացնել Ձեր իսկ տանը: Ստորև բերված հղումով ընտրեք […]

Տեսնել ավելին

Մաշկաբան

Մաշկաբանի նպատակն է բացահայտել մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի հիվանդությունների առաջացման պատճառները։ Մաշկաբանությունը սերտ կապ ունի էնդոկրինոլոգիայի, մաշկավեներոլոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ։ Մաշկի վիճակը և արտաքին տեսքը խոսում է մարդու առողջության մասին։  Դիմե՛ք մեր մաշկաբաններին հետևյալ առկա խնդիրների դեպքում․ մաշկի ցան, թարախային գոյացություններ և ֆուրունկուլներ, խալերի և գորտնուկների առատ առաջացում, դրանց […]

Տեսնել ավելին