Սրտաբանի նպատակն է ուսումնասիրել սիրտ-անոթային համակարգի կառուցվածքը, ֆունկցիան, հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկան, ախտորոշումը և այլն։ Հիմնական խնդիրները հետևյալն են․ հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, սրտմկանի ինֆարկտ, ռևմատիզմ, սրտի արատներ՝ բնածին և ձեռքբերովի, երակների և զարկերակների հիվանդություններ։
Եթե կնկատեք հետևյալ բնույթի և տեղակայման ցավեր կրծքավանդակում, դիմե՛ք մեր սրտաբաններին․
- հետկրծոսկրային և կրծքավանդակի շրջանում ցավեր,
- դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ձեռք և վերին վերջույներ ճառագայթող ցավեր,
- սրտի անկանոն աշխատանք,
- արագացած կամ ընդհակառակը՝ շատ դանդաղ սրտի զարկեր,
- ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ հուզական սթրեսից առաջացած ցավեր,
- հևոց և հանկարծակի խեղդման նոպաներ գիշերային ժամերին,
- զարկերակային ճնշման բարձրացում ՝ 140/90-ից բարձր կամ իջեցում՝ 90/60-ից ցածր,
- ստորին վերջույթների այտուցների առաջացում,
- շրթունքների կապտավուն գույն։
Բժիշկներն անհապաղ կկապնվեն Ձեզ հետ և կանցկացնեն առցանց խորհրդատվություն։
Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:
Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:
Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։
Պատվիրել ծառայությունը