Ուլտրաձայնային հետազոտության բնագավառում էլաստոգրաֆիան նորագույն մեթոդներից մեկն է, որի միջոցով գնահատվում է տարբեր հյուսվածքների էլաստիկությունը։ Գնահատվում է հյուսվածքների տարբերությունը ոչ միայն որակական, այլ նաև քանակական ցուցանիշներով։ Այս մեթոդը նաև հնարավորություն է տալիս տարբերակիչ ախտորոշում կատարել վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, մկանային համակարգի, լիմֆատիկ համակարգի բարորակ և չարորակ գոյացությունների միջև, ինչպես նաև կարող է գնահատել լյարդի ֆիբրոզի աստիճանը։ […]