Նյարդաբան

Նյարդաբանության կամ նևրոլոգիայի բաժանմունքը ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքն ու ֆունկցիան։ Նյարդային համակարգի հիվանդությունները կարող են առաջանալ մի շարք խնդիրների հետևանքով․ ժառանգական նախատրամադրվածություն, վարակ, վնասվածք, թունավորում, մտավոր և ֆիզիկական գերհոգնածություն։

 Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկ ախտաբանություն, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով պացիենտների համալիր ախտորոշում և բուժում։

 Կարող եք դիմել մեր նյարդաբանների խորհրդատվությանը, եթե ունեք․

  • գլխապտույտ,
  • հաճախակի կրկնվող գլխացավեր,
  • հավասարակշռության խանգարում,
  • գիտակցության կորոստ,
  • հիշողության կորուստ,
  • դեմքի կամ վերջույթների թուլություն,
  • ողնաշարային ցավեր,
  • խոսքի, լսողության կամ տեսողության խանգարում,
  • քնի խանգարում։

Մեր հերթապահ նյարդաբան-բժիշկը սիրով կմիանա Ձեզ առցանց և կտա անհրաժեշտ խորհրդատվություն վերը նշված խնդիրների առկայության վերաբերյալ։

Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:

Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը