Օրթոպեդ

 Օրթոպեդը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ցավերով, մեջքի ցավով, ոսկրերի, հոդերի, մկանների, հյուսվածքների վնասվածքի խնդիրներով, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնում է նաև վիրահատական միջամտություն։ Հաճախ հանդիպող խնդիրներից են սրունք-թաթային շրջանի վնասվածքները, ծնկի հոդի վնասվածքները՝ ջլային ապարատի, մինիսկների հետ կապված խնդիրները, ինչպես նաև ուսային հոդի շրջանի մկանաջլային հյուսվածքների վնասվածքները։ Այս խնդիրները կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, ինչի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։

Խնդրի առկայության դեպքում մեր օրթոպեդները կանցկացնեն օնլայն խորհրդատվություն և կտան հետագա ցուցումներ։

Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:

Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը