Սրտաբան

Սրտաբանի նպատակն է ուսումնասիրել սիրտ-անոթային համակարգի կառուցվածքը, ֆունկցիան, հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկան, ախտորոշումը և այլն։ Հիմնական խնդիրները հետևյալն են․ հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ, սրտմկանի ինֆարկտ, ռևմատիզմ, սրտի արատներ՝ բնածին և ձեռքբերովի, երակների և զարկերակների հիվանդություններ։

Եթե կնկատեք հետևյալ բնույթի և տեղակայման ցավեր կրծքավանդակում, դիմե՛ք մեր սրտաբաններին․

  • հետկրծոսկրային և կրծքավանդակի շրջանում ցավեր,
  • դեպի պարանոց, ստորին ծնոտ, ձախ ձեռք և վերին վերջույներ ճառագայթող ցավեր,
  • սրտի անկանոն աշխատանք,
  • արագացած կամ ընդհակառակը՝ շատ դանդաղ սրտի զարկեր,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ հուզական սթրեսից առաջացած ցավեր,
  • հևոց և հանկարծակի խեղդման նոպաներ գիշերային ժամերին,
  • զարկերակային ճնշման բարձրացում ՝ 140/90-ից բարձր կամ իջեցում՝ 90/60-ից ցածր,
  • ստորին վերջույթների այտուցների առաջացում,
  • շրթունքների կապտավուն գույն։

Բժիշկներն անհապաղ կկապնվեն Ձեզ հետ և կանցկացնեն առցանց խորհրդատվություն։

Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:

Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը