Սոնոգրաֆիա, հոդի սոնոգրաֆիա, դուպլեքս

Դուպլեքսի միջոցով կարող ենք հետազոտել անոթներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները։ Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը և այլն:

Այս մեթոդը բացարձակ անվտանգ է և անցավ։

Հոդի սոնոգրաֆիան հանդիսանում է մատչելի և ինֆորմատիվ մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ինչպես ոսկրային, այնպես էլ փափուկ հյուսվածքային ստրուկտուրաները, ինչպիսիք են մկանները, ջլերը, կապանները։

Այս տիպի հետազոտությունը ունի մի շարք առավելություններ և թույլ է տալիս վաղ շրջանում հոդերում և փափուկ հյուսվածոքներում հայտնաբերել բորբոքային և դեստրուկտիվ փոփոխությունները, որոշել հեղուկի առկայությունը հոդի խոռոչում և գնահատել հեղուկի բնույթը։

Մեր թիմը համալրված է բարձրակարգ բժշկական ասարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում այս հետազոտությունն անցկացնել Ձեր իսկ տանը:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը