Սոնոգրաֆիա, Դուպլեքս, Էլաստոգրաֆիա

Ուլտրաձայնային հետազոտության բնագավառում էլաստոգրաֆիան նորագույն մեթոդներից մեկն է, որի միջոցով գնահատվում է տարբեր հյուսվածքների էլաստիկությունը։ Գնահատվում է հյուսվածքների տարբերությունը ոչ միայն որակական, այլ նաև քանակական ցուցանիշներով։ Այս մեթոդը նաև հնարավորություն է տալիս տարբերակիչ ախտորոշում կատարել վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, մկանային համակարգի, լիմֆատիկ համակարգի բարորակ և չարորակ գոյացությունների միջև, ինչպես նաև կարող է գնահատել լյարդի ֆիբրոզի աստիճանը։

Մեր թիմը համալրված է բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում այս հետազոտությունն անցկացնել Ձեր իսկ տանը:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը