Մաշկաբան

Մաշկաբանի նպատակն է բացահայտել մաշկի, մազերի, եղունգների, ճարպային և քրտնագեղձերի հիվանդությունների առաջացման պատճառները։ Մաշկաբանությունը սերտ կապ ունի էնդոկրինոլոգիայի, մաշկավեներոլոգիայի, ուռուցքաբանության, ալերգոլոգիայի և այլ բժշկական ուղղությունների հետ։ Մաշկի վիճակը և արտաքին տեսքը խոսում է մարդու առողջության մասին։

 Դիմե՛ք մեր մաշկաբաններին հետևյալ առկա խնդիրների դեպքում․

  • մաշկի ցան,
  • թարախային գոյացություններ և ֆուրունկուլներ,
  • խալերի և գորտնուկների առատ առաջացում, դրանց ձևի, չափի և գույնի զգալի փոփոխություն,
  • մաշկի շարունակական քոր, այտուցում,
  • մաշկի առանձին հատվածների կարմրություն և թեփոտում,
  • մաշկի բորբոքային կամ խոնավ հատվածներ,
  • կորյակների առկայություն։

Մաշկային խնդիրների պատճառ կարող են հանդիսանալ ներքին օրգանների հետ կապված ախտահարումները։ Մեր փորձառու մասնագետները կկարողանան ճիշտ ախտորոշում տալ և նշանակել համապատասխան բուժում։

Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:

Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը