Բարի գալուստ Առցանց Բժիշկ համակարգ

Աշխատանքային ժամերը : 10:00 - 19:00
  Հեռ. : +37493327717

Ալերգոլոգ

Ալերգիան օրգանիզմի գերզգայուն վիճակն է, ինչպես օտարածին, այնպես էլ սեփական անտիգենների նկատմամբ, որն առաջանում է տվյալ օրգանիզմի ռեակտիվության փոփոխության պատճառով։ Այսինքն՝ դա իմունային համակարգի ռեակցիան է ի պատասխան տարբեր գրգռիչների։

 Մեր ալերգոլոգներին կարող եք դիմել, եթե նկատեք․

  • մաշկի կարմրածություն,
  • քոր
  • փռշտոց,
  • արցունքահոսություն,
  • ջերմության բարձրացում,
  • շնչառության դժվարություն,
  • շնչառական ուղիների այտուց։

Մասնագետներն անմիջապես կկապնվեն Ձեզ հետ և կօգնեն օնլայն խորհրդատվության և ցուցումների միջոցով։

Եթե առցանց խորհրդատվությունը բավարար չէ ճիշտ բուժումն սկսելու համար, կազմակերպում ենք նաև բժշկի այց տուն:

Մեր թիմը համալրված է նաև բարձրակարգ բժշկական սարքավորումներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում տան պայմաններում հանձնել անալիզներ և կատարել այլ հետազոտություններ:

Ստորև բերված հղումով ընտրեք Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք պահանջվող կոնտակտային տվյալները, և մեր օպերատորներն անմիջապես կապ հաստատելով Ձեզ հետ՝ կտան համապատասխան ուղղորդում։

Պատվիրել ծառայությունը